Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց, բայց դա դեռ չի նշանակում, որ հետագա իրավական գործընթացը կգնա տրամաբանական և արդարացի հունով:
Դեռ պետք է հասկանալ, թե ինչ նպատակ էր իր առաջ դրել իշխանությունը, որովհետև բոլորը գիտեն, որ երբ իշխանությունն ուզում է ինչ-որ մեկին կալանավորել, ապա դրա ճանապարհները գտնում է` ճիշտ պահին, ճիշտ տեղում «հարմար» դատավորներ են հայտնվում և քաղաքական որոշումը տեղում կյանքի են կոչում:
Դժվար է ասել՝ իշխանության այս քայլը զուտ զգուշացու՞մ էր, թե՞ ինչ-որ բան այնպես չգնաց, և իշխանությունն իր նպատակին չհասավ:
Կարճ ժամանակ հետո բոլոր հարցերի պատասխանը կլինի:
Համենայն դեպս, գեներալ Խաչատուրովը մեծ հեղինակություն է, հաղթող հրամանատար, և սա իշխանությանը պետք է որ մտածելու առիթ տա:
Տիգրան Աբրահամյան